Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա

24 Ապրիլի 2024, 11:15

Քաղաքականություն

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն կոշտ պատասխան է հնչեցրել Էրդողանի հայտարարություններին։ Նա նշել է․

«Պարոն նախագահ, մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին։ Հայաստանն ու Սփյուռքը մեկ ամբողջություն է, մենք մեկ ազգ ենք՝ մեկ պահանջատտիրությամբ։ Հետևաբար, արթուն եղիր ժողովուրդ հայոց, Կովկասից ներս համաթուրանական նոր դաշնակցության կազմավորումով Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են իրենց օղակի մեջ խեղդել Հայաստանը։ Հայաստանի ցեղասպան դրացիները խաղաղության հաստատման համար պայամններ դնելով՝ փաստորեն սպառնում են Հայաստանի ամբողջականությանն ու անվտանգությանը, նույնիկս՝ գոյությանը»,- ասել է Արամ Ա-ն։