«Պարոն հինգ տոկոսը»․ Գալուստ Գյուլբենկյան

30 Մարտի 2024, 00:00

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Մարտի 29-ին լրանում է նավթային հայտնի մագնատ և բարերար Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 155-ամյակը:

Գյուլբենկյանը ծնվել է 1869 թվականին Կոստանդնուպոլսում, խոշոր հայ գործարարի ընտանիքում։

Նշենք, որ Գյուլբենկյանը եվրոպական հեղինակավոր կրթություն է ստացել։ Նրա ընտանիքը հարգում էր ուսումը և ցանկանում էր իր որդուն տալ լավագույնը: 1887 թվականին նա գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի համալսարանի Քինգս քոլեջը՝ նավթի ինժեներ մասնագիտությամբ և անմիջապես մեկնել Բաքու, որտեղ սկսել է ուսումնասիրել տեղի նավթային արդյունաբերությունը։

Հորից ստանալով 30 հազար ֆունտ ստեռլինգ՝ Գյուլբենկյանը մեկնել է Լոնդոն, որտեղ հիմնել է սեփական նավթային ընկերությունը։ Չնայած այն հանգամանքին, որ սկսնակ բիզնեսի համար նա փոքր կապիտալ ուներ, Գյուլբենկյանը շատ շուտով արդեն տիրապետում էր թուրքական բանկի բաժնետոմսերի 30 տոկոսին, 15 տոկոս ուներ «թուրքական նավթային ընկերությունում»։

Բացի այդ, նավթարդյունաբերողը լուրջ շփումներ է ունեցել Եվրոպայի և Մերձավոր Արևելքի քաղաքական շրջանակներում։ Նավթի համաշխարհային գործարքներից ոչ մեկը տեղի չի ունեցել առանց նրա մասնակցության։

Գյուլբեկյանը շատ լավ հասկանում էր, որ նավթային բիզնեսն է ապագան։ Նրա խորհրդով ստեղծվեց «Turkish Petroleum Company ընկերությունը, Գյուլբենկյանը ստացավ Iraqi Petroleum ընկերության 5 տոկոսը և «Պարոն հինգ տոկոս» մականունը՝ դառնալով մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը։

«Նա կարմիր մատիտով քարտեզի վրա ուրվագծում էր նախկին Օսմանյան կայսրության սահմանները՝ Արաբական և պարսկական նավթի հանքավայրերի ներսում», — մի անգամ Գյուլբենկյանի մասին պատմել է «Ռոսիա 1» հեռուստաալիքը։ Ռուսաստանում ևս գործարարին շատ լավ գիտեն։

Գյուլբենկյանն արվեստի երկրպագու էր և, հետևաբար, աշխարհի ամենամեծ արվեստի կոլեկցիոներներից մեկն էր:

Գյուլբենկյան հիմնադրամում, իր իսկ կտակի համաձայն, գործում է հայկական բաժանմունք, որի տարեկան բյուջեն կազմում է ավելի քան 3 միլիոն դոլար, որը նրա մահից հետո տասնամյակներ շարունակ ուղղվում է Հայաստանում և Սփյուռքում գիտական և կրթական ծրագրերին: