Պարուսույց Մանվել Սահարյանն արժանացել է «Ամագդարի» շքանշանի

28 Նոյեմբերի 2023, 21:47

Հայեր

Թբիլիսիում կայացել է Սուրբ Գիրոգիին նվիրված պարի փառատոն, որին մասնակցել են Վրաստանի տարբեր շրջաններից պարային համույթներ, այդ թվում՝ Վարևանի պարային համությը։ jnews.ge-ի փոխանցմամբ՝ փառատոնի ընթացքում պարուսույց Մանվել Սահարյանն արժանացել է «Ամագդարի» շքանշանի։

Մանվել Սահարյանը որպես պարուսույց աշխատում է երկու գյուղում՝ Խանդոյում և Վարևանում։ Վարևանի պարային համույթն իր գործուներությունը սկսել է այս տարի, իսկ Խանդոյի պարային համույթը 7 տարի է ինչ գործում է։ Այս փառատոնին Սահարյանը ներկայացրել Վարևանի համույթի հետ։