Փառքի ծառուղում անվանական աստղ և հուշակոթող՝ նվիրված Արչիլ Մինոսյանին և Ալեքսան Նալբանդյանին

05 Սեպտեմբերի 2024, 09:15

Սպորտ

Կրասնոդարում տեղի է ունեցել Ռուսաստանում բռնցքամարտի առաջին Փառքի ծառուղու հանդիսավոր բացումը, որի երկարությունը 100 մ է: Մեկ հարթակում հավաքվել են հայտնի բռնցքամարտիկներ, բռնցքամարտի վետերաններ, պետական գործիչներ, հայտնի մարզական գործիչներ, ինչպես նաև մեդիա դեմքեր:

Ծառուղում տեղադրվել է «Ապագա չեմպիոն» բրոնզե քանդակը։ Այն ներկայացնում է փոքրիկ տղայի ու նրա հորը, որը որդուն տանում է բռնցքամարտի մարզման։ Որդին մատնացույց է անում դեռևս անանուն աստղին և ասում. «Հայրիկ, մի օր այստեղ կլինի իմ անունը»։

Նորաբաց ծառուղում կան նաև խորհրդային և ռուս նշանավոր բռնցքամարտիկների անուններով աստղեր։

Նշվում է նաև, որ հայրենիքին մատուցած ծառայությունների և ռուսական բռնցքամարտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ծառուղում տեղադրվել է հուշակոթող ականավոր մարզիչ Արչիլ Մինոսյանի անունով, ինչպես նաև բացվել է ականավոր մարզիկ Ալեքսան Նալբանդյանի անվանական աստղը: