Անապայի Հայկաձոր գյուղում կներկայացվի «Պարը հայ ժողովրդի հոգին է» համերգային ծրագիրը

22 Հունվարի 2025, 17:31

Մշակույթ

Հունվարի 23-ին Անապայի շրջանի Հայկաձոր (ռուս.՝ Гай-Кодзор-Գայ-Կոձոր) գյուղի մշակույթի տանը տեղի կունենա «Աղբյուր» հայկական պարային անսամբլի ղեկավար Գալինա Հովսեփյանի «Պարը հայ ժողովրդի հոգին է» խորագրով համերգային ծրագիրը։

Միջոցառման ընթացքում նա կխոսի հայկական պարարվեստի պատմության մասին, թե ինչպես են առաջացել պարային տարբեր ոճեր, ինչպես է պարը կապված ժողովրդի պատմության հետ և ինչպես է այն փոխվել ժամանակի ընթացքում։ Դասախոսությունից հետո Հովսեփյանը կսովորեցնի մի քանի ազգային պարեր։