Մենք գնալու ենք պարզեցումների ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում . Փաշինյան

21 Օգոստոսի 2025, 12:50

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն կառավարության այսօրվա նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում անդրադարձել է Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրին, մասնավորապես՝ Ադրբեջանից Նախիջևան ՀՀ տարածքով անխոչընդոտ հաղորդակցության ապահովմանը։

«Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված են հինգ սկզբունքները, որոնց հիման վրա գործում է այս համաձայնությունը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն և փոխադարձություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ սահմանային անցակետերում լինելու են պարզեցումներ։

«Մենք պարզեցումների գնալու ենք ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում, այլև բոլոր սահմանային կետերում, որպեսզի բիզնես միջավայրն՝ արտահանումը, ներմուծումը, տարանցումը, հնարավորինս լինի պարզեցված, ինչը ցանկացած դեպքում բիզնես գործունեության համար ամենահարմար ու կարևոր միջավայրն է։ Ընթացակարգերն՝ այն, ինչ ենթադրվում է հինգ սկզբունքներից, պետք է լինեն։ Այս հինգ սկզբունքներից ենթադրվում է ամեն ինչ, այլ հարց է՝ դրա ձևը»,- ասել է նա։

Հիմա եթերում