Անտառային հրդեհների պատճառով Փասադենայում հայկական դպրոց է այրվել
09 Հունվարի 2025, 10:05
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բռնկված անտառային հրդեհների հետևանքով Փասադենայում այրվել է «Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա» հայկական դպրոցը: Այն մասնավոր ուսումնական հաստատություն է, հիմնադրվել է 1980 թվականին: Դպրոցը բաղկացած է մանկապարտեզից և ավագ դպրոցից։
Փասադենայի (Կալիֆոռնիա) Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին իր դռներն է բացել բոլոր կարիքավորների և Լոս Անջելեսի շրջանում մոլեգնող հրդեհներից տուժածների համար, հաղորդում է «Zartonk Media»-ն:
Բացի այդ, օգնության պատրաստակամություն են հայտնել նաև Բըրբանքի, Լա Քրեսենթայի, Մոնտեբելոյի և Փասադենայի ՀՅԴ Արևելյան ափի հայ համայնքային կենտրոնները: Բոլորը պատրաստ են աջակցել հրդեհների պատճառով օգնության կարիք ունեցող ընտանիքներին։