Փասադենայում նշվել է ՀԲԸՄ Գլենդելի «Պարտեզ» մասնաճյուղի բացումը

20 Հուլիսի 2023, 11:20

Հայեր

ՀԲԸՄ Փասադենայի Գլենդելի մասնաճյուղը նշել է «Պարտեզ» մասնաճյուղի բացումը՝  տոնակատարությամբ, որը համընկել է Ֆրանսիական հեղափոխության Բաստիլի հիշատակի օրվա հետ: Իրադարձությունը տեղի է ունեցել հուլիսի 14-ին Փասադենայի ՀԲԸՄ կենտրոնում: Բացման միջոցառման ավելի քան 200 մասնակիցները վայելել են հայկական և ֆրանսիական մշակույթների ներդաշնակ միաձուլումը:

Օրվա ավարտին հյուրերը վայելել են ճոխ ընթրիք, որը պատրաստել էր վարպետ-խոհարար Սարգիս Արթինը: Ներկաներին մատուցվել է 8 հիմնական ուտեստների տեսականի՝ տաք և սառը նախուտեստների առատությամբ: Խնամքով մշակված ճաշացանկը ցուցադրել է հայկական և մերձավորարևելյան խոհանոցի հարուստ համերը:

Սա նաև առիթ էր շրջանավարտների տարբեր խմբերի համար՝ վերհիշել դպրոցական տարիները: ՀԲԸՄ Փասադենայի Գլենդելի «Պարդեզ» մասնաճյուղի բացման և Բաստիլի օրվա տոնակատարության հաջողությունը հնարավոր չէր լինի առանց ներկաների և կամավորների աջակցության և մասնակցության, ովքեր ջանասիրաբար էին պատրաստվել միջոցառմանը:

Միջոցառուման ավարտին մասնաճյուղի ատենապետ Գրիգոր Դեմիրճյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին աջակցության համար՝ խոստանալով մշակութային փոխանակումների շարունակություն և անմոռանալի հանդիպումներ ՀԲԸՄ-ի առաջիկա հավաքներում: Նա նաև  հայտարարել է «Պարտեզի» հաջորդ օրը՝ հուլիսի 28:

Հիմա եթերում