Փաշինյանի բանաձևն արդեն փորձված է և հանգեցրել է պատերազմների. Կարեն Իգիթյան

Քաղաքագետ Կարեն Իգիթյանը AlphaNews-ի հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին՝ դրանք գնահատելով որպես նախկինում արդեն կիրառված, սակայն ձախողված քաղաքական մոտեցում։

«Ի՞նչ եղավ արդյունքում․ մենք ունեցանք մի քանի պատերազմներ՝ 2021, 2022 և 2023 թվականներին, որոնց հետևանքով Հայաստանը կորցրեց տարածքներ և ունեցավ բազմաթիվ զոհեր, իսկ վերջում տեղի ունեցավ Արցախի հայաթափումը»,- նշել է նա։

Քաղաքագետի խոսքով՝ այժմ կրկնվում է նույն բանաձևը։ Ըստ Իգիթյանի՝ Փաշինյանը կրկին հայտարարել է, որ եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չստանա սահմանադրական մեծամասնություն, ապա պատերազմն անխուսափելի կլինի։

«Պետք է հասկանանք, որ այս թեզը արդեն փորձված կեղծիք է»,- ընդգծել է քաղաքագետը։

Իգիթյանի խոսքով՝ ստեղծվում է այն տպավորությունը, թե գործող իշխանությունը ներկայացվում է որպես միակ ընդունելի տարբերակ արտաքին ուժերի համար։

«Փաստացի ձևավորվում է այն ընկալումը, որ հենց այս քաղաքական ուժն է դիտարկվում որպես ընդունելի տարբերակ Թուրքիայի և Ադրբեջանի համար, քանի որ հակառակ դեպքում, ըստ այդ նույն տրամաբանության, պատերազմ է սկսվում»,- նշել է քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում: