Փաշինյանի և նրա շրջապատի գործողությունների շնորհիվ Ռուսաստանում կտրուկ փոխվել է վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ. Շահնազարով
12 Մարտի 2024, 00:14
Alpha News-ի ուղիղ եթերում ռուս լրագրող և մեդիամենեջեր Միխայիլ Շահնազարովը հայտարարել է, որ Սահակաշվիլին, Զելենսկին, Փաշինյանը սերում են նույն ավազատուփից և ունեն մեկ տեր, որի անունը Ջորջ Սորոս է:
«Նմանը նմանին է գտնում։ Ես կարող եմ ասել մի ճշմարտություն, որը շատերին դուր չի գա։ Վերջին շրջանում Ռուսաստանում Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը կտրուկ փոխվել է։ Եվ դա տեղի ունեցավ ոչ թե հայ ժողովրդի, այլ Փաշինյանի և նրա շրջապատի շնորհիվ։ Նաև նրա կնոջ շնորհիվ, որը որոշ գագաթնաժողովներում քաղցր զրուցում է Զելենսկու կնոջ հետ՝ Լատվիայի նախագահի և մնացած ծաղրածուների ընդունելության ժամանակ, որոնք ամեն օր անհեթեթ խոսում են: Ի դեպ, Փաշինյանը կարող է փորձի փոխանակում կատարել նրանց հետ։
Բոլորը հիշում են, որ Լատվիան, Լիտվան և Էստոնիան Խորհրդային Միության ցուցափեղկերն էին։ Ես չեմ չափազանցնում և չեմ շեղվի, բայց վերջերս լատվիական հեռուստատեսությամբ հաղորդում եղավ այն մասին, թե ինչպես է ամենաարդյունաբերական քաղաքում, որտեղ նախկինում տրիկոտաժի գործարան կար, օդեկոլոնի վաճառքը զգալի աճել։ Թող Փաշինյանը խոսի նրանց հետ, և նրանք կպատմեն հաջողության իրական ճանապարհի մասին։ Եվ նշեմ, որ եթե համեմատեք մերձբալթյան հանրապետությունները Խորհրդային Միության ժամանակ Հայաստանի հետ, ապա համեմատությունը հաստատ Հայաստանի օգտին չի լինի»,- նշել է Շահնազարովը։
Անդրադառնալով Ուկրաինայի և Հայաստանի ներկայիս քաղաքական գործիչների նմանությանը՝ Միխայիլ Շահնազարովն ընդգծել է, որ բոլորը սորոսական կազմակերպության արդյունք են, որը զբաղվում է համամարդկային արժեքների ոչնչացմամբ։
«Այս կերպարները՝ Սահակաշվիլին, Զելենսկին, Փաշինյանը, բոլորը նույն ավազատուփից են և ունեն մեկ սեփականատեր, որի անունը Ջորջ Սորոս է։ Կան փաստեր, որոնք հաստատում են՝ կուսակցությունների կամ դրանց մեջ մտնող ինչ-որ կազմակերպությունների ֆինանսավորումը գալիս է հենց Ջորջ Սորոսի հիմնադրամից, այսինքն ՝ այս Էակից, որը որոշել է ծնկի բերել ողջ աշխարհը։ Եվ նույնիսկ այն բոլոր գործընթացները, որոնք այժմ տեղի են ունենում ԱՄՆ-ում, նույնպես Սորոսի կազմակերպության գործն են։ Ջորջ Սորոսը, լինելով հրեա, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նացիստներին է հանձնել իր ցեղակիցներին։
Իհարկե, ես իրավունք չունեմ պաշտոնական Մոսկվայի փոխարեն խոսելու, բայց ՌԴ-ն ունի կարծիք, որը նա միջազգային հանրությանը հասցնում է նախագահի մամուլի քարտուղարի, ինչ-որ այլ կազմակերպությունների կամ պետական լրատվամիջոցների միջոցով։ Ես պաշտոնական Մոսկվայի կարծիքը չեմ ասում, բայց եթե վերցնենք հասարակ մարդկանց կարծիքը Հայաստանի մասին, ապա այն, անշուշտ, բացասական է, քանի որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հետ կապված բոլոր սիրախաղերը, բոլոր այդ հայտերը, օրինակ՝ եկեք չգնանք գագաթնաժողովին, կամ մի բան էլ անենք, քաղաքական առաջնորդի գործողություններ չեն։ Նրա արարքների պատճառով տուժեցին նաև իմ հարազատները, բազմաթիվ երիտասարդներ զոհվեցին։ Իսկ այդ մարդը շարունակում է լինել իշխանության գլուխ»,- ընդգծել է փորձագետը։