Փաշինյանի գործողությունները դավաճանություն են հայ ժողովրդի հիմնարար շահերի նկատմամբ․ Կոնստանտին Զատուլին
15 Հունիսի 2024, 15:27
Իմ կարծիքով, Երևանի մասնակցությունը Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին տեղավորվում է Փաշինյանի գծի մեջ։ «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Դա կապված է Փաշինյանի վաղեմի համոզմունքների հետ․ Հայաստանի՝ դեպի Արևմուտք վերակողմնորոշվելու մասին, Ռուսաստանից հեռանալով`սրանից բխող բոլոր կոնկրետ մանրամասներով, ներառյալ ՀԱՊԿ-ին մասնակցությունը, Հայաստանում, նախկին պայմանավորվածությունների հիման վրա, ռուս սահմանապահների և ռուսական ռազմակայանի մնալը։
Ռուսաստանի հետ խզումը պահանջում է արժեքների վերագնահատում, որով ակտիվորեն զբաղվում է Փաշինյանը։ Միաժամանակ, այժմ Հայաստանի վարչապետի թիրախներից մեկը դարձել է Հայ Առաքելական Եկեղեցին։
Փաշինյանի գործողությունները դավաճանություն են հայ ժողովրդի հիմնարար շահերին: Եվ ամբողջ հարցն այն է, թե որքանով Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիները սրանից պատշաճ հետևություններ կանեն։ Մենք ուշացել ենք այս եզրակացություններով»,- ասել է Զատուլինը։