Փաշինյանի համար կարևոր է գոնե հաջողության պատրանք ստեղծելը. Պյոտր Կոլչին

08 Հոկտեմբերի 2025, 22:32

Քաղաքականություն

Քաղաքագետ և ռազմական փորձագետ Պյոտր Կոլչինը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ ԱԳՆ-ին կից Եվրոպական ինտեգրման դեպարտամենտ ստեղծելու մասին։

Փորձագետի խոսքով՝ դրանք ակտիվ գործունեության բյուրոկրատական սիմուլյացիաներ են, որոնք բացառապես պոպուլիստական մղումներ են պարունակում։

«Անվերջանալի սկանդալների, ակնհայտ դիվանագիտական պարտությունների պայմաններում Փաշինյանի համար սկզբունքորեն կարևոր է ոչնչից տեղեկատվական առիթներ ստեղծելը, և արդեն գոյություն ունեցողների փոխարեն նման դեպարտամենտների ստեղծումը գործունեության իմիտացիա է, որը որևէ կոնկրետ արդյունք չի բերում։

Վարչապետը փորձում է շարունակել խաղարկել եվրոպական գաղափարի քարտը, որը դեռևս հեռու է աշխարհաքաղաքական իրականությունից։ Սակայն սկանդալային ձերբակալությունների, ընդդիմության նկատմամբ հալածանքների, Ադրբեջանի ուժեղացման և «Թրամփի» երթուղու՝ Բաքվին ու Անկարային փաստացի հանձնման պայմաններում Փաշինյանը նման տեղեկատվական առիթներով փորձում է գոնե ինչ-որ հաջողության պատրանք ստեղծել»,- ասել է Կոլչինը։