Փաշինյանի հեռանալն աղետ կլինի Անկարայի համար. Ռոբերտ Ուստյան

07 Հունիսի 2024, 22:24

Քաղաքականություն

Alpha News-ի եթերում քաղաքագետ Ռոբերտ Ուստյանը մեկնաբանել է Երևանում բողոքի ակցիաների շուրջ Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումը և նշել, որ Անկարայում շատ լավ հասկանում են ՝ Փաշինյանն իրենց համար պատմական հնարավորություն է։

«Բաքվում չեն ուզում, որ որևէ բան պատահի Փաշինյանի հետ, չեն ուզում, որ նա տապալվի, որ չնախատեսված որևէ բան տեղի ունենա։ Բաքվում հստակ ըմբռնում կա՝ խաղաղության պայմանագիրը կստորագրեն Փաշինյանի օրոք, որը պատրաստ է զիջումների գնալ։ Հակառակ դեպքում, այս ամբողջ գործընթացը դուրս կգա վերահսկողությունից, իսկ նոր մարդու գալը կստիպի Ադրբեջանին վերադառնալ այդ գործընթացի մեկնարկին, իսկ գուցե նաև տորպեդահարել այն։

Անկարայում էլ շատ լավ հասկանում են, որ Փաշինյանն իրենց համար պատմական հնարավորություն է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու և Հայաստանի հետ ինչ-որ, թեկուզ ոչ բարիդրացիական, բայց գոնե ինչ-որ հարաբերություններ կառուցելու համար։ Թուրքիայում այժմ ավելի շատ հետևում են հայկական իրադարձություններին, քան աշխարհի բազմաթիվ իրադարձություններին։ Թուրքիայի ԱԳՆ-ում բոլորն իսկապես ցանկանում են, որ պարոն Փաշինյանը դիմանա և դիմադրի այս բողոքներին, քանի որ մեկ այլ անձի ժամանումը Անկարայի համար դիտվում է որպես աղետ, գործնականում բանակցային գործընթացի ոչնչացում։

Եվ այդ ժամանակ Թուրքիան պետք է ամբողջությամբ վերանայի իր ողջ մոտեցումը Հարավային Կովկասի նկատմամբ, քանի որ այժմ նա ամեն ինչ կառուցում է այն բանի վրա, որ Փաշինյանը կմնա, և կհետևի ինչ-որ ճանապարհային քարտեզի, որը համաձայնեցված է և պայմանավորված է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ։ Անկարայի համար Փաշինյանի հեռանալը տարածաշրջանային աղետ կլինի», — ասել է Ուստյանը։

Հիմա եթերում