Փաշինյանի ջղաձգումները փաստում են՝ ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացվում է. Ալեն Ղևոնդյան
01 Հոկտեմբերի 2025, 18:34
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրն առանձնապես կարևոր չէ: Այս մասին Alpha News-ի եթերում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:
Նրա խոսքով՝ միջազգային տարբեր հարթակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջղաձգումները փաստում են՝ ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացվում է:
Քաղաքագետը չի կարծում, որ Հայաստանի գործող արտաքին քաղաքականությունը կարող է դիվանագիտական կոշտ տոնայնությամբ որևէ հարցադրում անել ԱՄՆ-ին:
Խոսելով ԵԽԽՎ-ում Փաշինյանի ելույթի մասին՝ Ղևոնդյանը նշել է. «Խնդիրը ներքաղաքական բովանդակություն ունի: Այն թեզը, որ միջանցք չկա, դա ֆիկցիա է, փաստացիորեն ԵԽԽՎ պատգամավորի բառերով հաստատում է՝ բոլորս դա ընկալում ենք որպես «Զանգեզուրի միջանցք»: Սա նյարդայնացնում է Փաշինյանին, քանի որ նախընտրական պրոցեսներից առաջ նրա համար կարևոր հանգամանք է՝ ՀՀ որևէ թիզ հող չի փոխանցվում որևէ երրորդ կողմի, մինչդեռ հողի վրա իրավիճակն այլ է»:
Մանրամասները տեսանյութում: