Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին լիաֆորմատ է լինելու. Պեսկով
25 Դեկտեմբերի 2024, 17:38
Նիկոլ Փաշինյանը տեսակապով լիարժեքորեն կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին, թեև անձամբ չի ներկայանա՝ կորոնավիրուսի դրական թեստի պատճառով։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ցավոք, այդպիսի բան է եղել, թեստը դրական է, սակայն միևնույնն է վաղը Փաշինյանը կլինի լրիվ ֆորմատով՝ կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: