Փաշինյանի մոտ երկաթի մուրճ չէ, դա ձեռնաշղթաներ են հայ ժողովրդի համար. Նարեկ Կարապետյան

30 Սեպտեմբերի 2025, 18:01

Քաղաքականություն

Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկն է, քանի որ հայ ազգը չունի բնական մղում դեպի հանցագործությունները։ Նման տեսակետ է հայտնել «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Միևնույն ժամանակ նկատել է, որ 2018 թվականի հետ համեմատած` ծանր հանցագործությունների թիվը աճել է 10 անգամ։ Ըստ նրա` նման պատկերի պատճառն այն է, որ ուժային կառույցների պոտենցիալն այլ տեղ է ուղղորդվում։

«Քաղաքականապես ոչ իշխանական ուժերի, գործիչների, գործարարների և մարդկանց դեմ է ուղղորդվում։ Մինչև 2018 թ․-ը 7 տարվա ընթացքում Հայաստանում եղել էր 100 000 հանցագործություն։ 2018 թ․ից մինչև այսօր Հայաստանում 220 000 հանցագործություն տեղի ունեցել»,– ասել է նա։

Հիմա եթերում