Փաշինյանի ներկայությունը և կարգավիճակը Էրդողանի երդմնակալությանը բուռն քննարկումների առիթ է դարձել

06 Հունիսի 2023, 17:55

Քաղաքականություն

Փաշինյանի ներկայությունը և կարգավիճակը Էրդողանի երդմնակալությանը բուռն քննարկումների առիթ է դարձել: Երդմնակալության արարողությանը ներկա էին 20 երկրների ղեկավարներ: Մինչ Էրդողանը կնոջ հետ ժամանում էր նախագահական համալիր, Փաշինյանին նստեցրել էին երկրորդ շարքում՝ Ալիևի մեջքի հետևում:

Էրդողանը երախտագիտության խոսքեր ասաց Ադրբեջանի, Բուլղարիայի, Վենեսուելայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Պակիստանի և Ուզբեկստանի նախագահներին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին: Էրդողանի կինը նրան հուշեց, որ իր խոսքում ինչ-որ բան մոռացել է:

Էրդողանը հիշեց, որ մոռացել է նշել Բուլղարիայի նախագահի և Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Սինան Օգանի անունը:

Էրդողանը միայն արարողությունից հետո է հիշել Փաշինյանին՝ շնորհակալություն հայտնելով արարողությանը անձամբ մասնակցելու համար: Երդմնակալությունից հետո Փաշինյանն ու Ալիևը կարճ հանդիպում են ունեցել:

Փաշինյանը լուսանկարվել է նաև թուրք լրագրող, ծայրահեղ արմատական Մուրատ Բարդակչիի հետ:

Հիմա եթերում