Փաշինյանի նպատակն է ձևավորել այնպիսի Հայաստան, որը կարող է փոխգործակցել թուրքական և ադրբեջանական ուղղություններով. Արթուր Աթաև
22 Հունվարի 2024, 21:52
Ռուս քաղաքագետ Արթուր Աթաևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն։
«Փաշինյանի՝ ժամանակակից քաղաքականությունը թելադրում է այսպես ասած թափանցիկություն: Թափանցիկություն քաղաքականության և տնտեսության մեջ: Այսինքն՝ նա իրականում կառուցում է նոր Հայաստան, ոչ թե Հայաստան, որն այնքան կայուն ֆորպոստ էր, որը ստիպված էր պաշտպանվել տնտեսական և քաղաքական շրջափակումից։ Այժմ նրա նպատակն է ձևավորել կամ կառուցել այնպիսի Հայաստան, որը կարող է փոխգործակցել ինչպես թուրքական, այնպես էլ ադրբեջանական ուղղությամբ։ Նրա հայեցակարգը հստակորեն հայտարարում է դա։
Եվ այստեղ, իհարկե, կան ներքին հակասություններ, որոնք նա պետք է հարթեցնի։ Առաջին հերթին՝ հիմնական օրենքում փոփոխություն կատարելով: Սրանք հակասություններ են՝ կապված ղարաբաղյան հատվածի հետ, քանի որ իրականում ներկա պայմաններում նա համարվում է տարածքի մի մասը զիջող և որոշակի հավակնություններ ու շահեր զոհաբերած անձ։ Այսինքն, եթե նախկինում կար ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, այլ կար Հայաստանի համար ցատկահարթակ իր ազդեցությունն ուժեղացնելու համար, ապա այժմ այդ տարածքային ցատկահարթակը գոյություն չունի։ Եվ այս առումով նրա խնդիրն է ձևավորել նոր իրավական, ինտելեկտուալ և, առաջին հերթին, տնտեսական ցատկահարթակ և օգնել, որպեսզի Հայաստանի տնտեսությունը դառնա հասկանալի ու ինտեգրված։ Սա նրա նպատակն է, որը նա լուծում է Սահմանադրության փոփոխության այս ձևի օգնությամբ»,- ասել է Աթաեւը։