Փաշինյանի օդանավն Ադրբեջանի օդային տարածքով է մեկնել արտերկրյա այցի

06 Սեպտեմբերի 2025, 10:15

Քաղաքականություն

Ի պատասխան լրատվամիջոցների հարցերի տեղեկացնում եմ, որ Նիկոլ Փաշինյանի օդանավը ս/թ օգոստոսի 30-ին Ադրբեջանի օդային տարածքով է մեկնել արտերկրյա այցի և սեպտեմբերի լույս 6-ի գիշերը վերադարձել Հայաստան: Այս մասին գրել է Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

«Ս/թ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության հաստատումից հետո, Հայաստանի համապատասխան մարմինները Ադրբեջանից օդային անցում են հայցել Նիկոլ Փաշինյանի օդանավի համար և ստացել դրական պատասխան։ Այս փաստը դիտարկում ենք որպես գործնական քայլ՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, խաղաղության օրակարգի առաջմղման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման համար։

Հիշեցնեմ, որ ադրբեջանական ինքնաթիռները տևական ժամանակ ՀՀ օդային տարածքով ապահովում են հաղորդակցությունը Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև»,- գրել է նա։