Փաշինյանի որդու առևանգման մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանը 7-րդ օրն է՝ անազատության մեջ է

23 Մայիսի 2023, 20:10

Հայեր

44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, մայիսի 17-ից անազատության մեջ է: Նա մեղադրվում է վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առեւանգման փորձի համար:

Գայանեի կալանավորումից հետո որդեկորույս ծնողները կառավարության շենքի դիմաց անժամկետ նստացույց են սկսել: Նիկոլ Փաշինյանը բացառել է, որ իր որդուն կհորդորի բողոքը հետ վերցնել:

Գայանե Հակոբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նա Ձերբակալվածների պահման վայրից կոչ է արել դուրս գալ փողոց եւ մենակ չթողնել զոհված հերոսների ծնողներին: