Փաշինյանի շատ ճկուն ողնաշարը Բաքվին հնարավորություն է տալիս ավելիի վրա հույս դնել. Ալեքսանդր Դուդչակ
16 Հոկտեմբերի 2024, 22:41
ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, տնտեսական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Դուդչակը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը։
Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանը կարող է համաձայնվել Թուրքիայի պայմաններին:
«Կարելի է ենթադրել, որ Փաշինյանն (ՀՀ վարչապետ) ունի շատ ճկուն ողնաշար, ինչը Բաքվին հնարավորություն է տալիս հույս դնել ավելիի վրա։ Ուստի իրենք (Բաքուն) առայժմ սպասում են, գուցե Փաշինյանն ինչ-որ բան մտածի ու մի բան էլ կհանձնի։ Ընդհանրապես, նա երբեմն այնպիսի ոգևորություն է ցուցաբերում հայկական տարածքը հանձնելու հարցում, ինչո՞ւ չսպասել, գուցե ուրիշ բան մտածի, այլ բան առաջարկի։
Դատելով Փաշինյանի իշխանությունների գործողություններից՝ նրանք պատրաստ են շարունակել զարմացնել: Միգուցե նրանք համաձայնեն Թուրքիայի պայմաններին: Ամեն ինչ հնարավոր է, քանի որ Փաշինյանից ամեն ինչ կարելի է սպասել և սկզբունքորեն կարող են գնալ նաև Թուրքիայի պայմաններին։ Դրա համար Բաքուն դադար է վերցնում»,- ասել է Դուդչակը։
Խոսելով Հարավային Կովկասում հակամարտության սրման հավանականության մասին՝ քաղաքագետը նշել է, որ սադրանքներ կարող են լինել, եթե Լոնդոնն ու Վաշինգտոնն այդպես որոշեն։
«Եթե Լոնդոնն ու Վաշինգտոնը որոշեն, որ պետք է նոր կետ վառել, ես կարծում եմ, որ ամեն ինչ հնարավոր է, և սադրանքներ կարող են լինել։ Սա իսկապես մի տարածք է, որտեղ սադրանքներ կազմակերպողներին հարմար է իրականացնել իրենց մութ գործերը, և, ցավոք, ոչ ոք երաշխավորված չէ, որ նրանք կարող են փորձել նոր կրակ վառել։
Ավելին, Ռուսաստանի սահմանների պարագծի երկայնքով նման բարդ կետերը շատ են։ Իսկ Մերձբալթյան երկրները, և Լեհաստանի, Բելառուսի, Ուկրաինայի սահմանները, իհարկե, Մերձդնեստրը, Կովկասը, հետո նաև Կենտրոնական Ասիան, այնտեղ էլ նույնպես ամեն ինչ այդքան հարթ չէ, ուստի փորձում են լարվածություն ստեղծել Ռուսաստանի Դաշնության ողջ պարագծով, իսկ, մասնավորապես, Կովկասում ոմանք պատրաստ են խաղալ նման սցենարով»,- եզրափակել է Դուդչակը: