Փաշինյանի խաղաղությունը նորանոր զիջումներն են. Հայկ Խալաթյան
18 Ապրիլի 2025, 17:20
Փաշինյանի խաղաղությունը նորանոր զիջումներն են: Այս մասին ասել է Մոսկվայի՝ Alpha News-ի գլխավոր խմբագիր Հայկ Խալաթյանը։
«Փաշինյանն ընտրությունների է գնալու այս լոզունգով՝ «Վստահեք ինձ մեկ անգամ էլ, դեպի խաղաղություն մի քայլ է մնացել ու ես կանեմ այդ քայլը»»: Ցավոք սրտի, 2021թ. ընտրություններից հետո հայ ժողովրդի մասին շատ վատ պատկերացում ունեն ամբողջ աշխարհում: Մի ազգ, որ 2021թ. վերընտրեց Փաշինյանին, նույնիսկ հիմա էլ կընտրի, եթե նրան խոսք տան այս սյուժեն՝ ովքեր գալու են, կբերեն պատերազմ: Չնայած մենք տեսանք, որ Փաշինյանը 2021թ. բերեց նոր պատերազմներ ու կորուստներ, բայց Փաշինյանի խաղաղությունը նորանոր զիջումներն են»,- ասել է մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ Ալիևն արդեն ստացել է այն ամենն, ինչի մասին չէր կարող երազել տարիներ առաջ: « Հիմա նա ունի պատմական հնարավորություն հայկական հարցը մեկընդմիշտ լուծելու»,- ընդգծել է Հայկ Խալաթյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: