Փաշինյանի խոսելաոճը հայ-ռուսական հարաբերությունների օգտին չէ․ Անդրեյ Արեշև
19 Սեպտեմբերի 2024, 13:30
Ռուս քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետի հայտարարությունները և ընդգծել, որ անվտանգության ոլորտում առկա աննորմալ շփման ոճը կանդրադառնա նաև տնտեսական ձևաչափերի վրա:
«Այս հայտարարությունը կարելի է սինխրոնացնել Հայաստանի տարածքում ինչ-որ դավադրության բացահայտման մասին լցոնումների հետ, որոնք բոլորովին հեռու են իրականությունից։ Ինձ թվում է, որ նման հայտարարությունները տեղեկատվական առումով բավականին սերտորեն համակարգված են և մաս են կազմում ինչ-որ ընկերության, որն ուղղված է վարկաբեկելու բոլոր այն ինտեգրացիոն ձևաչափերը, որոնք դեռևս կապում են Ռուսաստանին և Հայաստանին անվտանգության առումով։
Մենք գիտենք, որ Հայաստանը պաշտոնապես դուրս չի եկել ՀԱՊԿ-ից, թեև սառեցրել է իր անդամակցությունը կազմակերպությանը։ Պարոն Փաշինյանի հայտարարությունների լույսի ներքո, իհարկե, եթե այնտեղ ինչ-որ ապացույցներ ներկայացվեն, ինչին ես խիստ կասկածում եմ, ապա, հավանաբար, պետք է ոչ թե խոսել այդ թեմայով, այլ շտապ փախչել այդ կազմակերպությունից։ Բայց, այնուամենայնիվ, նա դա չի անում, փոխարենն անընդհատ խոսակցություններ է վարում, որոնք, իմ կարծիքով, արդեն բավական ձանձրացրել են ռուսական կողմին։ Միաժամանակ, ինչպես հայտարարել Է Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանը կշարունակի համբերատար բացատրական աշխատանքներ տանել հայ գործընկերների հետ, սակայն հարցն այն է, թե որքանով արդյունավետ կլինեն այդ պարզաբանումները: Հայաստանյան ներկայիս իշխանությունների յուրահատկությունն այնպիսին է, որ նրանցից ամեն ինչ կարելի է լսել։ Կարծում եմ, որ տնտեսական առումով վաղ թե ուշ դժգոհություններ կլսենք։
Փաստացի վերջերս ռուսական փորձագիտական հանրությանը հանգստացնում էին նրանով, որ պրն․ Փաշինյանն ու նրա շրջապատը նվազեցրել են իրենց հակառուսական տոնն ու հետ կանչել Միջազգային քրեական դատարանի ինչ-որ որոշման տակ ստորագրությունը։ Նման լուրերն ինտենսիվորեն օրորվում են տեղեկատվական առումով և անընդհատ հուզում հասարակական կարծիքը՝ այն բերելով ինչ-որ վեհ վիճակի։ Ես կարծում եմ, որ նման տրամադրություններն ավելի հեշտ է շահարկել որոշ գործողությունների դեպքում, որոնք անհրաժեշտ կլինի վերագրել Ռուսաստանին։
Օրինակ, այսպես կոչված հեղաշրջման փորձի հետ կապված, ես նույնիսկ չգիտեմ, թե դա ընդհանրապես ինչի հետ համեմատեմ։ Ես չեմ կարծում, որ նման տեղեկատվական լցոնումները և այդ խոսելաոճն օգուտ կբերի հայ-ռուսական հարաբերություններին։ Թե՛ անվտանգության, թե՛ քաղաքական փոխգործակցության, թե՛ տնտեսական ոլորտում մենք չենք կարող միմյանցից լիովին տարանջատել երկկողմ փոխգործակցության ուղղություններն ու վստահության բացակայությունը։ Եվ անվտանգության քաղաքականության ոլորտում շփման այս աննորմալ ոճը վաղ թե ուշ, իսկ ավելի շուտ՝ շուտով, կանդրադառնա նաև տնտեսական ձևաչափերի վրա», — նշել է Անդրեյ Արեշևը։