Փաշինյանին ավելի հարմար է՝ երկիրը կախվածության մեջ լինի Թուրքիայից, Ադրբեջանից, ԱՄՆ-ից և ԵՄ-ից. Անդրեյ Պերլա

27 Նոյեմբերի 2025, 23:15

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքական մեկնաբան Անդրեյ Պերլան Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ղրղզստանում ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի չմասնակցելուն:

Քաղաքագետի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է Հայաստանը դարձնել Ռուսաստանից անկախ պետություն:

«Այս դիրքորոշման խնդիրը միայն մեկ բան է. Հայաստանն իսկապես կարող է անկախ լինել Ռուսաստանից, ինչպես և մի շարք այլ հետխորհրդային պետություններ, բայց միայն մեկ դեպքում, եթե նա բացարձակ կախվածություն ունենա Ռուսաստանի հակառակորդներից, Արևմուտքի երկրներից», — ասել է Պերլան:

Նրա խոսքով՝ Փաշինյանը պատկանում է «տարօրինակ իդեալիստների» այն կատեգորիային, որոնք հավատում են, որ կարելի է մեկ գիշերում Արևմուտքից ստանալ այն ամենն, ինչ անհրաժեշտ է՝ պատրաստի վիճակում և «երկնագույն եզրագծով սկուտեղի վրա»։

«Կարծես Արևմուտքն այնքան է հետաքրքրված հետխորհրդային պետություններով, որոնք ձգտում են հեռանալ Ռուսաստանից, որ պատրաստ է հեշտությամբ հսկայական ռեսուրսներ ներդնել դրանց զարգացման մեջ։

Փաշինյանը չի ցանկանում, որ Ռուսաստանը կամ հետխորհրդային մյուս պետությունները պատասխան տան Հայաստանի անվտանգության համար։ Ավելին, տպավորություն է ստեղծվում, որ նա ընդհանրապես չի ուզում, որ որևէ մեկը պատասխանատու լինի երկրի անվտանգության համար։ Դատելով նրա գործողություններից՝ նրան ավելի հարմար է, որ Հայաստանը կախվածության մեջ լինի Թուրքիայից, Ադրբեջանից, ԱՄՆ-ից և Եվրամիությունից. հենց այս հաջորդականությամբ է նա կառուցում իր քաղաքականությունը։

Փաշինյանին դրսից կանգնեցնելը գուցե հնարավոր է, բայց դժվար թե որևէ մեկը դրանով զբաղվի։ Դա հենց հայ ժողովրդի գործն է՝ առաջիկա ընտրություններում», — եզրափակել է Պերլան։