Փաշինյանին միացած եպիսկոպոսները սպառնալիքներով են միացել նրան․ Նարեկ Կարապետյան

18 Դեկտեմբերի 2025, 17:05

Քաղաքականություն

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն ակնկալում է, որ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը լինելու է կանոնական կարգով։

Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում Կարապետյանը հայտարարել է, որ այս քայլով Նիկոլ Փաշինյանն աշխարհին ուզում է ցույց տալ՝ ինքը չի պայքարում եկեղեցու դեմ, բայց Հայաստանում ապրողները լավ գիտեն, որ պայքարում է եկեղեցու անկախության դեմ։

«Նա փորձում է ցույց տալ, որ սա ներեկեղեցական խնդիր է»,- հավելել է նա։

Նարեկ Կարապետյանը վստահ է՝ եկեղեցու դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանին միացած եպիսկոպոսները սպառնալիքներով են միացել Փաշինյանին։