Փաշինյանին Շահան Սրբազանը փոխանցել է Արամ Ա-ի մտահոգությունը
16 Հոկտեմբերի 2025, 23:48
Վարչապետի հետ հանդիպումն առիթ է հանդիսացել, որ Շահան Սրբազանն Արամ Ա–ի անունից մտահոգություն հայտնի ներկա իրավիճակի վերաբերյալ և շեշտի պետություն–եկեղեցի համագործակցության կարևորությունը։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից պարզաբանում են ներկայացրել Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հետ կապված։
«Միաժամանակ նա անդրադարձել է նաև հոգևորականների ձերբակալություններին՝ շեշտելով, որ այս հարցում պետք է գտնել անհրաժեշտ և արդար լուծումներ»,– ասված է հայտարարությունում։