Փաշինյանն անում է ամեն ինչ, որ խաղաղությունը կախված լինի Ալիևի տրամադրությունից․ Քոչարյան
15 Մարտի 2026, 00:09
Նիկոլ Փաշինյանը ամենամեծ վտանգն է պատերազմ սկսելու տեսանկյունից։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Որովհետև ինքն այսօր, հնարավորություն ունենալով երաշխավորված խաղաղություն ունենալ, անում է ամեն ինչ, որ այդ խաղաղությունը ոչ թե լինի երաշխավորված, այլ կախված լինի Իլհամ Ալիևի տրամադրությունից»,- նշել է նա։
Մեկնաբանելով այն, թե իր պատկերացմամբ ի՞նչ է նշանակում արժանապատիվ խաղաղություն, ՀՀ երկրորդ նախագահն ընդգծել է․
«Արժանապատիվ խաղաղությունն այն է, որը ենթադրում է երաշխավորված խաղաղություն, երբ ես ստիպված չեմ լինելու այդ խաղաղությունը պահելու համար ամեն անգամ անհասկանալի զիջումների գնալ, սահմանադրություն փոխել կամ Ալիևի հայհոյանքներին չպատասխանել։ Արժանապատիվը սա է»։
Մանրամասն՝ տեսանյութում։