Փաշինյանը շնորհավորել է Ադրբեջանին Կուրբան Բայրամի տոնի առթիվ
06 Հունիսի 2025, 19:45
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ շնորհավորել է Ադրբեջանին մուսուլմանական Կուրբան Բայրամի տոնի առթիվ։
«Շնորհավորում եմ Ադրբեջանի Հանրապետությանը և Ադրբեջանի ժողովրդին Կուրբան Բայրամի տոնի կապակցությամբ: Մաղթում եմ մեր երկրներին և ժողովուրդներին խաղաղություն և բարգավաճում»,-X-ի իր միկրոբլոգում գրել է Փաշինյանը։