Փաշինյանն առանց կռվի հանձնում է Հայաստանը․ Վիտալի Միլոնով

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է լուրն այն մասին, որ ՀՀ կառավարությունը համաձայնել է ԱՄՆ-ին հանձնել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի վերահսկողությունը: Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող «Զանգեզուրի միջանցք»-ը պարզապես գնում է Թուրքիային և Ադրբեջանին:

«Սա այնպիսի տարբերակ է, որի մասին, հավանաբար, խնդրել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, քանի որ այն չի ենթադրում ռազմական ներխուժում Հայաստանի տարածք։ Եվ որպեսզի այն չհոշոտվի հայաստանցիների կողմից, այդ տարածքը ոչ թե տրվում է թուրքերին, այլ վարձակալության է տրվում թուրքերին ամերիկյան ընկերության միջոցով։ Ահա այսպես են Հայաստանի բնակչությանը խաբում, որպեսզի ավելի արագ ստորագրվի մահվան դատավճիռը Հայաստանի Հանրապետության գոյության համար։

Ես չգիտեմ, թե ում հետ կարելի է համեմատել նրան Հայաստանի պատմության մեջ այն դժբախտությունների և զրկանքների համար, որոնք նա ինքնակամ բերում է հանրապետության տարածք։ Ըստ էության, Փաշինյանը հիմա ուղղակի առանց կռվի հանձնում է Հայաստանի Հանրապետությունը», — ասել է Միլոնովը։

Պատգամավորի խոսքով՝ հիմա տեսնում են քայլեր, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի՝ որպես հնագույն պետության ոչնչացմանը:

«Նիկոլ Փաշինյանը գործում է հակաարդյունավետ՝ բացառապես Հայաստանի շահերին կենսականորեն հակասող շահերից ելնելով։ Իմ տեսանկյունից մենք այժմ տեսնում ենք քայլեր, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի՝ որպես հնագույն պետության ոչնչացմանը», — եզրափակել է Միլոնովը։