Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Փաշինյանն արդեն գալիս է Իրանի և Թուրքիայի հետ սահմանին կանգնած ռուս սահմանապահների հետևից

12 Սեպտեմբերի 2024, 12:35

(Իսկ Բաքուն շարունակում է հրաժարվել ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

««Օվերտոնի պատուհան»-ը հասկացությունը ենթադրում է, որ կա կարծիքների և թեմաների որոշակի շրջանակ, որոնք հասարակությունը հավանություն է տալիս կամ դատապարտում, և դրանց խոսնակներն են քաղաքական գործիչները, լրատվամիջոցները, ակտիվիստները և լրատվամիջոցների դեմքերը: Օգտագործելով «Օվերտոնի պատուհան» տերմինը հաճախ փորձում են բացատրել եղանակները, թե ինչպես են անընդունելի, տաբու գաղափարները դառնում ընդունելի ու տարածված, ինչպես են «ընդլայնում թույլատրելիի շրջանակը»:

2022 թվականին Արցախը Ադրբեջանի ինքնիշխանությանը հանձնելու թեման բացեց Նիկոլ Փաշինյանը, ով Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց Արցախի կարգավիճակի հետ կապված ակնկալիքների նշաձողն իջեցնելու անհրաժեշտության մասին։ Ամեն ինչ ավարտվեց ԼՂՀ-ի ամբողջական կլանմամբ։ Արցախը, կայացած պետականությունից, որտեղ իշխանությունը ձևավորվել է ընդունված ժողովրդավարական նորմերով վերածվել է «գորշ գոտու», որտեղ այսօր ապրում է ընդամենը 14 հայ։

Ու ահա հիմա Հայաստանում կրկին «ընդլայնում են թույլատրելիի շրջանակը» և բացում Օվերտոնի հերթական պատուհանը: Փաշինյանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը խոսում է Իրանի, Թուրքիայի հետ Հայաստանի սահմանից ռուս սահմանապահների հնարավոր դուրսբերման մասին:

«Այսօր չենք քննարկում, բայց վաղը կարող է քննարկենք՝ ՌԴ սահմանապահները մնա՞ն ՀՀ-ի Իրան, Թուրքիա սահմանին, թե՞ ոչ։ Մենք անկախ պետություն ենք, մեր երկրի սահմանները պետք է մենք պահենք, երրորդ երկիր չպետք է մեզ պաշտպանի»,- ասաց Մելքոնյանը։

Եթե «մելքոնյանական լեզվից» թարգմանենք համամարդկային լեզվի, ապա պարզ է դառնում, որ իշխանական թիմը քննարկում է Ադրբեջանի և Թուրքիայի հերթական պահանջի կատարման հարցը՝ կապված Հայաստանից ռուսական ռազմական ներկայության դուրսբերման հետ։ Իհարկե, սա հանրությանը ներկայացվում է որպես «ինքնիշխանության համար պայքար», բայց իրականում, եթե տեղի ունենա այն, ինչն ակնարկեց Մելքոնյանը, ապա Հայաստանի ողջ անվտանգության համակարգը «մեկ գիշերում» կփլուզվի, և դժվար է հասկանալ, թե ի՞նչը կզսպի Ալիևին և Էրդողանին Հայաստանի Հանրապետության տարածք ռազմական ներխուժման փորձից:

Եթե կասկածում եք, որ Իլհամ Ալիևը և նրա հետ միասին Թուրքիան հայկական պետականությունը վերացնելու ծրագրեր են մշակում, ապա կարդացեք Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը սեպտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Բաքուն բացահայտ ասում է, որ իրենք մտադիր չեն հրաժարվել իրենց գործող Սահմանադրությունից, որը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Սահմանադրություն, որի տրամաբանությունը ցույց է տալիս, որ Բաքվի համար ադրբեջանական տարածքներն են համարվում ոչ միայն հայկական Արցախն ու Սյունիքը, այլ նաև Հայաստանի Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի և Վայոց Ձորի մարզերի որոշ տարածքներ։

Մելքոնյանի դիրքորոշումը, ով բարձրաձայնում է փաշինյանական խորքային ծրագրերը, միանշանակ կուրախացներ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենին։ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանից դուրս բերելու համար Արևմուտքն արդեն «կառափնարան տարավ Արցախը», ինչո՞ւ նույնը չանել Հայաստանի հետ։

Մելքոնյանի հայտարարությունը հետաքրքրական է նաև Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 31-ից հետո՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո սկսված ներքաղաքական քննարկումների համատեքստում։ Քաղաքական գործընթացի մի շարք դերակատարներ սկսեցին նշել, որ իր հայտարարություններով Փաշինյանը «վերադարձավ դեպի արտաքին քաղաքականության ռուսական վեկտորի»։
Գագիկ Մելքոնյանի կողմից հրապարակային դիսկուրս նետված գաղափարը, որը ենթադրում է Հայաստանում ռուսական ռազմական ներկայության փաստացի վերացում, պերճախոս պատասխան է տալիս իբր Փաշինյանի «Մոսկովյան նավահանգիստ վերադարձի» մասին բոլոր հայտարարություններին։

Մտածե՛ք այդ մասին…»։