Փաշինյանն ասել է, որ չի մասնակցի ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովին

10 Հոկտեմբերի 2023, 16:48

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Ղրղզստանում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովին:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Փաշինյանն այս մասին ասել է հյուրընկալող երկրի նախագահ Սադիր Ժապարովի հետ հեռախոսազրույցում:

Նկատենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եւս չի մեկնի Բիշքեկ: Արտգործնախարարությունից երեկ հայտնել էին, որ Ղրղզստանում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովին Հայաստանը կմասնակցի փոխարտգործնախարարը:

Հիմա եթերում