Փաշինյանն այլ ելք չունի, քան Ադրբեջանին զիջումների գնալն է. Վասիլի Կոլտաշով

26 Հոկտեմբերի 2024, 14:29

Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը Alpha News-ի եթերում անդրադարձել է ՀՀ նախագահի՝ Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի ստորագրմանը։

Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանին անհրաժեշտ է մեկընդմիշտ փակել սահմանի հարցը, որպեսզի հետագայում Հայաստանին ընդունեն Եվրոպական միություն, իսկ դրանից հետո ՝ ՆԱՏՕ։

«Փաշինյանն (ՀՀ վարչապետը) այլ ելք չունի, քան ցանկացած զիջման գնալ Ադրբեջանին, որը նա խնդրում է։ Ցանկացած զիջում կարող է հանգեցնել նաև զգալի տարածքային տեղաշարժերի՝ հօգուտ Ադրբեջանի։ Այդ իսկ պատճառով հայ հասարակության մեջ գրգռվածությունը, իհարկե, կարող է ավելի մեծանալ, բայց պետք է հասկանալ, որ Ադրբեջանը կարող է պահանջներ ներկայացնել. «Ինչո՞ւ այդքան քիչ, պետք է ավելին վերցնել, առավելագույնը վերցնել»։

Հարցն, իհարկե, այն է, թե ինչպես իրեն կպահի ռուսական դիվանագիտությունը, և ինչ երաշխիքներ կտա Մոսկվան Ադրբեջանին, որպեսզի նա քիչ խնդրի և բավարարվի համեստ արդյունքով։ Բայց Ադրբեջանը կարող է շատ բան վերցնել։ Այսինքն՝ ոչ միայն որոշ գյուղեր, այլ նա կարող է շրջաններ վերցնել, եթե ցանկանա ։

Եվ դա Փաշինյանին պետք է, որպեսզի մեկընդմիշտ փակվի սահմանի հարցը, որպեսզի Հայաստանն ընդունվի Եվրամիություն, իսկ դրանից հետո՝ ՆԱՏՕ»,- ասել է Կոլտաշովը։

Նրա խոսքով՝ Հայաստանը չի կարող զիջումների չգնալ, կամ պետք է դիմի Ռուսաստանին, ինչ-որ իրական բարեկամության պայմանագիր կնքի և իրական երաշխիքներ խնդրի, իրական ճնշում լինի Ադրբեջանի վրա։ Սակայն, ըստ Կոլտաշովի, Փաշինյանը դա չի կարող անել, քանի որ նա բազմավեկտոր քաղաքական գործիչ է:

«Այսինքն՝ նա բոլոր ուղղություններով գնում է մեկ ֆիգուրով, իրենով, և արդյունքում, իհարկե, ավելի շատ Արևմուտքում է։ Ռուսաստանին սա չի կարող դուր գալ: Իսկ Ադրբեջանի համար դա միևնույն է հեշտ որս է, որովհետև Արևմուտքը Հայաստանի համար չի կռվի։ Նա չի կռվել Ուկրաինայի համար։ Միթե Արևմուտքը կռվելու է Հայաստանի համար։ Բացի այդ, Արևմուտքի մի մասը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է, որն արդեն մասնակցել է Հայաստանի դեմ հակամարտությանը»,- եզրափակել է Կոլտաշովը։