Փաշինյանն այս ձերբակալություններով ցույց է տալիս, որ երկրի ներսում պահում է վերահսկողությունը. Քրիստինե Վարդանյան
09 Հուլիսի 2025, 14:34
Ձերբակալությունների ակտիվ փուլը սկսվեց Փաշինյանի՝ Թուրքիա այցով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Պատահական չէ նաև, որ վաղը նախատեսվում է հանդիպում Ալիևի հետ: Ի՞նչ են փակ դռների հետևում պայմանավորվում: Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարվեց, որ երկու երկրների ղեկավարները շատ խառը աշխարհաքաղաքական պայմաններում հանդիպել են և բանակցել են ոչնչի մասին: Կարո՞ղ ենք ենթադրել, որ Փաշինյանն Էրդողանին ու Ալիևին ցույց է տալիս, որ ինքը երկրի ներսում պահում է վերահսկողությունը»,- ասել է Քրիստինե Վարդանյանը: