Փաշինյանն ու Ալիեւը հնարավոր է՝ հուլիսի 21-ից շուտ հանդիպեն

12 Հուլիսի 2023, 19:30

Քաղաքականություն

Բրյուսելում հուլիսի 21-ին նախատեսված Փաշինյան-Ալիեւ հանդիպումը հնարավոր է՝ հուլիսի 21-ից ավելի շուտ տեղի ունենա: «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Կառավարությունից Aysor.am-ին փոխանցել են, որ հանդիպման օրվա մասին հավելյալ կտեղեկացնեն։

Ավելի վաղ՝ հուլիսի 6-ի կառավարության նիստին, Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է իր հանդիպումն Ադրբեջանի նախագահի հետ՝ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ: Իսկ հուլիսի 1-ին Քիշնեւում կայացած բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, որ եռակողմ ձևաչափով իր, Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ հուլիսի 21-ին: