Փաշինյանն ու Ալիևը միաժամանակ ձեռնարկում են քայլեր, որոնք սրում են իրավիճակը տարածաշրջանում. Վիտալի Միլոնով

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի հակառուսական քայլերը:

«Այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանը առիթ էր փնտրում Ռուսաստանի հասցեին նախապես պատրաստված քայլեր ձեռնարկելու համար։ Միակ բանն այն է, որ առիթը շատ թույլ է: Եվ ես դա նույնիսկ առիթ չէի անվանի, քանի որ ռուս ուժայինները Ռուսաստանում գտել և մերկացրել են ադրբեջանցիներին սպանողներին։ Այսինքն՝ մարդիկ, որոնց հիմա ձերբակալել են, ադրբեջանցիներին սպանող մարդիկ են, և փոխանակ երախտագիտություն հայտնելու, որ արդարությունը հաղթել է, Ադրբեջանը, ընդհակառակը, զայրացել է, որ ձերբակալել են ադրբեջանցիներին սպանողներին», — ասել է Միլոնովը։

Պատգամավորի խոսքով՝ Փաշինյանն ու Ադրբեջանի ղեկավարությունը միաժամանակ ձեռնարկում են քայլեր, որոնք ակնհայտորեն սրում են իրավիճակը տարածաշրջանում։

«Իրավիճակն այնպիսին է, որ Իրանը ներկայումս ունի իր ներքին խնդիրները, ռուսական բանակն արդյունավետորեն ազատագրում է Ուկրաինան, ուստի անհրաժեշտ է ստեղծել նոր լարվածության օջախ։ Այդ պատճառով էլ Փաշինյանն ու Ադրբեջանի ղեկավարությունը միաժամանակ ձեռնարկում են քայլեր, որոնք ակնհայտորեն սրում են իրավիճակը տարածաշրջանում։

Եթե գոյություն ունեցող պայմանագրով և արձանագրությամբ իրավապահ գործունեության հետ կապված ինչ-որ հարցեր լինեին, կարելի էր հանգիստ կարգավորել բոլոր հարցերը, բայց ոչ, Ադրբեջանի խորհրդարանի արդեն 5 կամ 6 պատգամավոր խիստ կտրուկ, ո՛չ դիվանագիտական, ո՛չ բարեկամական են արտահայտվել Ռուսաստանի Դաշնության հասցեին։ Լրագրողներ են ձերբակալվել, ինչն աննախադեպ է։ Ինձ թվում է, որ Ադրբեջանի որոշ ուժեր, համարձակություն չունենալով ինչ-որ բան ասելու, փորձում են ինչ-որ գործողություններ կատարել, որոնք կհանգեցնեն հարաբերությունների վատթարացմանը։ Եվ դա ամենաքիչը ձեռնտու է այն ադրբեջանցիներին, որոնք ապրում են Ռուսաստանի Դաշնությունում, բայց կրկին այդ ադրբեջանցիների շահերի մասին ոչ ոք չի մտածում։ Ցավալի է, որ որոշ ադրբեջանցի քաղաքական գործիչներ նման սխալ են թույլ տալիս», — եզրափակել է Միլոնովը։

Հիմա եթերում