Փաշինյանն ու Ալիևը ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու հրավեր են ստացել
22 Օգոստոսի 2025, 15:46
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրավիրվել են չինական Տյանցզինում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։ Այն տեղի կունենա օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը և կհամատեղի ավելի քան 20 երկրների առաջնորդների և 10 միջազգային կազմակերպությունների ղեկավարների:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ ԱԳ նախարարի օգնական Լյու Բինը: Հուլիսին ՀՀ ԱԳՆ-ը հայտնել էր, որ Երևանը դիմել է կազմակերպությանը անդամակցելու համար։