Փաշինյանն ու Ալիևը զուգորդված հակառուսական արշավ են իրականացնում․ Գառնիկ Դավթյան

24 Հոկտեմբերի 2025, 22:15

Քաղաքականություն

24 տարի բարձր պաշտոն զբաղեցրած ազդեցիկ գործչին Ադրբեջանում մեղադրում են «պետական դավաճանության» և ռուսական «գործակալ» լինելու մեջ։ Նախորդ շաբաթ Բաքվի դատարանը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիզ Մեհդիևին չորս ամսով տնային կալանքի ենթարկելու որոշում է կայացրել: Թեմայի շուրջ Alpha News-ը զրուցել է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի հետ։

Ադրբեջանագետը նշել է, որ Ռամիլ Մեդիևը տարիներ շարունակ բարձր պաշտոններ է զբաղեցրել և լուրջ լծակներ ունի հենց ներիշխանական հատվածում։ Խնդիրն, ինչպես նշել է Դավթյանը, կապված է Ադրբեջանում ռուսական կողմնորոշում ունեցող մարդկանց հետ։ «Մենք տեսանք «Սպուտնիկ»-ի, Ռուսական մշակույթի տան վրա հարձակումը»,- նշել է նա։

Ըստ ադրբեջանագետի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների գործողություններում սինխրոնիզացիա է նկատվում։ Երկուսն էլ, նրա խոսքով, հակառուսական արշավ են սկսել։

Պատճառներից մեկը, Գառնիկ Դավթյանի խոսքով, թուրանական ծրագրի իրականացնումն ու Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության նվազեցումն է։

Մանրամասները տեսանյութում։

Հիմա եթերում