Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են ընդհանուր շահերը՝ որպես ռազմավարական գործընկերներ
26 Մարտի 2025, 10:14

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ու ՀՀ վարչապետը քննարկել են ընդհանուր շահերը որպես ռազմավարական գործընկերներ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ պետքարտուղարությունից:
Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը և ընդգծել տևական խաղաղության կարևորությունը տարածաշրջանային հակամարտությունների ցիկլը դադարեցնելու և Հարավային Կովկասում անվտանգություն ու բարգավաճում բերելու համար:
Կողմերը համաձայնել են, որ Հարավային Կովկասում էսկալացիան ցանկացած դրսևորմամբ անընդունելի է։