Փաշինյանն ու Մակրոնը խոսել են տարածաշրջանային զարգացումների մասին

10 Մարտի 2026, 23:10

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում քննարկել են տարածաշրջանային զարգացումները:

Ըստ կառավարության հաղորդագրության՝ նրանք կարևորել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերը:

Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնն անդրադարձել են նաև Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը, հայ-ֆրանսիական հարաբերություններին: