Փաշինյանն ու Թրամփը նոր փաստաթղթեր են ստորագրել

08 Օգոստոսի 2025, 23:34

Քաղաքականություն

Սպիտակ տանը ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը:

Հանդիպմանը, ի թիվս այլ թեմաների, քննարկվել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման, Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործըթացի վերաբերյալ հարցեր: Հանդիպման արդյունքներով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրում:

Հարցին՝ արդյո՞ք վստահ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղություն կլինի, Թրամփն արձագանքել է. «Լիովին համոզված եմ»: