Փաշինյանը ԱՊՀ երկների ղեկավարների գագաթնաժողովին չի մասնակցի

25 Դեկտեմբերի 2024, 09:20

Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ դեկտեմբերի 23-ին քովիդի դրական ախտորոշում է ունեցել:

«Դեկտեմբերի 23-ին եւ 24-ին մեկուսացել եւ աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է եւ վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի», — նշել է նա ու հավելել,- «Այսուհանդերձ, նաեւ խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Մինչեւ օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ», — գրել է Փաշինյանը։ 

Հիմա եթերում