Փաշինյանը աշխարհաքաղաքական կենտրոններին հրավիրել է մեր տուն, որ իրար հետ հարաբերություններ պարզեն, ինչից լավ հոտ չի գալիս. Մուրազի

25 Հունիսի 2023, 16:14

Քաղաքականություն

«Փաշինյանը աշխարհաքաղաքական կենտրոններին հրավիրել է մեր տուն, որպեսզի իրար հետ հարաբերություններ պարզեն, սրանից լավ հոտ չի գալիս, Սիրիան, Ուկրաինան եւ մյուս այն պետությունները վկա, որոնք աշխարհաքաղաքական կենտրոնների բախումը բերել են իրենց երկիր։

Ցավում եմ, որ մեր ժողովուրդը սա չի հասկանում, որովհետեւ բոլորս ենք հայտնվելու դրա մեջ»։

Անդրադառնալով հունիսի 15-ին Հակարիի կամրջի վրա ադրբեջանցիների կողմից դրոշ տեղադրելու փորձին, Բորիս Մուրազին կարծիք է հայտնել, որ դա կազմակերպված սադրանք է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից, որպեսզի Արցախը լիակատար բլոկադայի մեջ հայտնվի եւ ստիպված Բաքվի հետ երկխոսության գնա։

«Եթե դու հասկանում ես, որ սա միակ ճանապարհն է, որը 120 հազար մեր հայրենակիցներին գոնե սնուցմամբ է ապահովում, ապա ինչո՞ւ ես այդտեղ սադրանքի գնում։ Եթե դու ոզում էիր ուժի ցուցադրություն անել, ապա դա անեիր Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի տարածքներում եւ հետ շպրտեիր ադրբեջանական զորքերին, որոնք ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք»,- հավելել է Բորիս Մուրազին։

Հիշեցնենք՝ ադրբեջանական զինուժը հունիսի 15-ին փորձել էր Լաչինի միջանցքում՝ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջանալ եւ իրենց դրոշը տեղադրել: Հայաստանի ԱԱԾ սահմանապահ ծառայությունը կանխել էր այդ փորձը:

Դրանից հետո Ադրբեջանն արգելել է ռուս խաղաղապահների եւ Կարմիր Խաչի միջնորդությամբ հումանիտար բոլոր ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումները դեպի Արցախ:

Հիմա եթերում