Փաշինյանը ավելացնում է կաթսայի տակի կրակը. Նիկոլայ Ստարիկով

03 Հուլիսի 2024, 23:36

Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Նիկոլայ Ստարիկովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեն հետաձգվում է։

Ըստ Alpha News-ի զրուցակցի՝ Փաշինյանի հռետորաբանության հակասությունները նրա մեթոդն են։ Հայաստանի վարչապետն ուղղակի չի կարող միանշանակ հայտարարություններ անել։

«Երբ դու վստահ չես արդյունքի վրա, հիմարություն է սկսել այդ գործընթացը: Որովհետև Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու վերաբերյալ հանրաքվեներ տեղի չունեցան: Ճիշտ նույն պատճառով, քանի որ արդյունքն անկանխատեսելի էր։

Թեև ավելի վաղ այս երկրներում ճիշտ նույն ձևով ասում էին, որ, իհարկե, այս կարևոր, բարդ, հիմնարար հարցը պետք է լուծվի հենց ժողովրդի կամքի ամբողջական արտահայտմամբ։

Ուստի այսօր Փաշինյանը խուսափում է ուղիղ հարցադրումից, քանի որ հակառակ դեպքում պետք է ընտրությունը դնի Հայաստանի առաջ։ Դու կա՛մ այնտեղ ես, կա՛մ այստեղ ես: Իսկ Հայաստանի քաղաքականությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, ցավոք սրտի, անընդհատ մանևրում է՝ թեքված դեպի Արևմուտք։

Այսինքն՝ Ռուսաստանի հետ կարծես բարեկամ են, գործընկերությունից չեն հրաժարվում, բայց Փաշինյանն անընդհատ սաստում է Ռուսաստանին, ինչ-որ բանում մեղադրում ու գնալով մոտենում է Արևմուտքին։ Ուստի նրա համար դա միանգամայն տրամաբանական քաղաքականություն է։ Նա գորտին չի ասում, որ իրեն պատրաստվում են եփել։ Նա պարզապես ավելացնում է կաթսայի տակ եղած կրակը»,- կարծում է քաղաքագետը։