Փաշինյանը Բիշքեկում ԱՊՀ հավաքին, հավանաբար, կմասնակցի տեսակապով. Ուշակով
07 Հոկտեմբերի 2023, 12:00
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին կարող է մասնակցել տեսակապով: Այս մասին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է՝ պատասխանելով «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագիրը վարող լրագրող Պավել Զարուբինի այն հարցին, թե արդյո՞ք Բիշքեկում նախատեսվում է Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
«Չգիտեմ՝ Փաշինյանը կմեկնի՞ այնտեղ, տեղեկություններ կան, որ նա կմիանա տեսակոնֆերանսի ձևաչափով»,- ասել է Ուշակովը: