Փաշինյանը ծանրագույն հետևանքներ է ունենալու Հայաստանի համար․ Ռոբերտ Քոչարյան
15 Մարտի 2026, 00:16
Իմ իշխանության օրոք գյուղատնտեսությունը տարեկան աճում էր 8-9 տոկոսով, աճում էր նաև արդյունաբերությունը, և չկա մի ճյուղ, որն անկում է ապրել։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Չի կարող տնտեսությունը համաչափ զարգանալ, եթե այդ ամբողջ աճը կապված է մեկ ճյուղի հետ։ Սա պրոբլեմային է, որովհետև շուկաներում իրավիճակի փոփոխությունը բերելու է լուրջ անկման։ Այն ժամանակ մենք բազմաթիվ գործարաններ ենք աշխատացրել, և աշխատում էինք հենց արդյունաբերության վերականգնման վրա»,- նշել է երկրորդ նախագահը։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ վարչապետը ծանրագույն հետևանքներ է ունենալու Հայաստանի Հանրապետության համար։
«Կառավարությունը չի կարելի սարքել կրկես, որտեղ վարչապետն էլ կլինի ծաղրածու։ Սա այն է, ինչ ես տեսնում եմ հիմա»,- ընդգծել է նախագահը։