Փաշինյանը ԵԱՏՄ երկրների վարչապետների հետ մասնակցել է «Ատոմ» թանգարանի ցուցադրությանը
12 Դեկտեմբերի 2025, 18:00
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը և Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային համաժողովին մասնակցող պաշտոնական պատվիրակությունների ղեկավարները Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում (ВДНХ) ծանոթացել են «Ատոմ» թանգարանի ցուցադրությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Միշուստինի հետ թանգարան են այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը, Ղրղզստանի վարչապետ-նախագահի աշխատակազմի ղեկավար Ադըլբեկ Կասիմալիևը, Տաջիկստանի վարչապետ Քոհիր Ռասուլզոդան։
«Ատոմ» թանգարանն իր տեսակի մեջ միակն է ոչ միայն Ռուսաստանում, այլև աշխարհում, որը նվիրված է անցյալի, ներկայի և ապագայի միջուկային տեխնոլոգիաներին։ Թանգարանը բացվել է 2023 թվականի նոյեմբերին։ Երկու տարվա ընթացքում այցելել է ավելի քան 3,5 միլիոն մարդ աշխարհի 80 երկրից։