Փաշինյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է խաղաղության համաձայնագրի վերջին զարգացումները
26 Մայիսի 2025, 22:32
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ժամանակ արտգործնախարարն ընդգծել է Ֆրանսիայի անսասան աջակցությունը Հայաստանի զարգացման ու կարողությունների ամրապնդման գործում:
Փաշինյանը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ քննարկել է նաև խաղաղության համաձայնագրի հետ կապված վերջին զարգացումները և վերահաստատել Հայաստանի կառավարության հանձնառությունը խաղաղության օրակարգին: