Փաշինյանը գիտակցում է՝ եկեղեցու դեմ պայքարում չի ստանա ժողովրդի աջակցությունը. Ռոբերտ Մարգարյան

23 Հուլիսի 2025, 11:00

Քաղաքականություն

ՀՀ օրենսդրության մեջ որևէ հոդված չկա, որ եկեղեցականի կողմից կուսակրոնության ուխտը խախտելու համար կարող է քննություն սկսվել: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը:

«Եկեղեցու խախտումները կարգավորվում են եկեղեցու ներքին կանոնադրությամբ: Կարծում եմ՝ ՀՀ վարչապետը գիտակցում է, որ եկեղեցու դեմ պայքարում չի ստանա ժողովրդի աջակցությունը»,- ասել է Ռոբերտ Մարգարյանը:

Նա նշել է, որ Փաշինյանը կարող է հասնել իր նպատակներին այն դեպքում, եթե որևէ հոգևորական իրեն թույլ տա մի ակտ, որը դատապարտելի կլինի քրեական օրենսգրքով:

Ռոբերտ Մարգարյանը նաև ասել է, որ Մայր Աթոռը և Վեհափառ Հայրապետն իրենց դիրքում են մնացել՝ թույլ չտալով, որ իրավիճակը սրվի:

Քաղաքագետը կարծում է, որ Փաշինյանը չի կարողանա միանձնյա իշխանություն կազմել: «Հիմա Փաշինյանը փորձում է մաքրել ընդդիմադիր դաշտը, ինչը, չեմ կարծում, որ նրան կհաջողի: Այս պահին նրա միակ հույսը բռնաճնշումներն են և սադրանքները»,- հավելել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում: