Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով․ Ալեքսեյ Լեոնկով

23 Հոկտեմբերի 2025, 23:00

Կարծիք | Քաղաքականություն

Ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության հետ կապված Հայաստանի ղեկավարության գործողությունները:

«Հետևելով, թե ինչ է կատարվում Հայաստանում, տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով։ Այսինքն՝ ձերբազատվում է ցանկացած ընդդիմությունից, որը կարող է սպառնալ իր ծրագրերին՝ այն ծրագրերին, որոնք նա իրականացնում է դրանք պլանավորողների ցուցումով։ Ուստի, ի դեպ, բռնաճնշումների են ենթարկվում ոչ միայն պաշտոնյաները, այլև կրոնական շրջանակների ներկայացուցիչները՝ քահանաները։ Նրանց նույնպես հետապնդում են ինչ-որ արտահայտությունների համար, բայց միևնույն ժամանակ նրանց միշտ մեղադրում են իբր տնտեսական հանցագործությունների մեջ, որպեսզի նրանք քաղբանտարկյալ չլինեն։

Իրականում նրանք հենց քաղբանտարկյալներ են, որովհետև բռնաճնշումները, որոնք հիմա իրականացնում է Փաշինյանը, բացառապես քաղաքական բնույթ են կրում։ Բոլոր նրանք, ովքեր դեմ են նրան, դառնում են թիրախ: Մարդիկ կա՛մ ստիպված են լքել Հայաստանի տարածքը, կա՛մ նրանց բռնում և նստեցնում են մտացածին մեղադրանքներով», — նշել է Լեոնկովը։

Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանն Ուկրաինայի նախագահի նման յուրացնում է իշխանությունը՝ քողարկվելով Ժողովրդավարական հռետորաբանությամբ, սակայն Եվրոպան չի ցանկանա որևէ դատապարտելի բան նկատել նրա գործողություններում:

«Արևմուտքում նման ղեկավարին գնահատում են որպես ժողովրդավար։ Ի վերջո, Զելենսկին նույնպես համարվում է դեմոկրատ և ասում են․ «Նա ֆաշիստ չէ»։

Չնայած նրան, որ նրա նախագահական լիազորությունների ժամկետն արդեն լրացել է, նա, միևնույն է, լեգիտիմ է համարվում։ Իսկ իրականում նա բռնապետ է, ով յուրացրել է իշխանությունը։ Փաշինյանի դեպքում, որը դեռևս ունի օրինական լիազորություններ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության նորմատիվ փաստաթղթերի, նա ևս յուրացնում է իշխանությունը։ Հիմա նա պայքարում է այլախոհության դեմ՝ թաքնվելով Ժողովրդավարական կարգախոսների հետևում։ Վստահեցնում եմ ձեզ, եթե գան Մարդու իրավունքների Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ, նրանք ոչ մի խախտում չեն գտնի և կասեն՝ ամեն ինչ նորմայի սահմաններում է և օրենքով»,- եզրափակել է Alpha News-ի զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում