Փաշինյանը Գրանադայում հանդիպել է Տիխանովսկայայի հետ

06 Հոկտեմբերի 2023, 16:28

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետը Գրանադայում հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Տիխանովսկայայի հետ.

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում ցավակցություն եմ հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Ես համաձայն եմ, որ բանակցությունները պետք է բերեն երկար սպասված և երկարատև խաղաղություն տարածաշրջանում», — գրել է Բելառուսի ընդդիմության առաջնորդը և համատեղ լուսանկար հրապարակել։

Նշենք, որ Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը զրուցել էր նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: